Միջազգային

ԵԽԽՎ ամառային նստաշրջան. օրակարգում Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, Վրաստանում ժողովրդավարության մարտահրավերները, Vigdís մրցանակ

Հունիսի 24-28-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային լիագումար նիստի կարևորագույն կետերից են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի իրավական և մարդու իրավունքների ասպեկտների, պատժամիջոցների դերի և մշակութային ինքնության ջնջման վերաբերյալ համատեղ բանավեճը։ Հրատապ բանավեճեր կլինեն Վրաստանում ժողովրդավարության մարտահրավերների, խոսքի ազատության կարևորության և այլ հարցերի վերաբերյալ։

Նախատեսվում է Եվրոպայի խորհրդի 75-ամյակին նվիրված արարողություն։ Համագումարը նաև առաջին անգամ կշնորհի կանանց հզորացման Vigdís Prize մրցանակաբաշխությունըt, որը պարգևատրում է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս կանանց հզորացմանը նպաստելու ակնառու նախաձեռնություններին:

Նստաշրջանի ընթացքում խորհրդարանականները կընտրեն նաեւ ԵԽ նոր գլխավոր քարտուղարին առաջիկա հինգ տարիների համար։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ Նախարարների կոմիտեի նախագահն իր հաղորդագրությունը կներկայացնի Վեհաժողովին և կպատասխանի անդամների հարցերին։ Վեհաժողովում ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի հայտարարությունը և համատեղ բանավեճ՝ մասնակցային և խորհրդակցական գործընթացների միջոցով ժողովրդավարության ամրապնդման և վեհաժողովի աշխատանքում երիտասարդության հեռանկարի ամրապնդման վերաբերյալ: