Հենրիխ Մխիթարյան․ «Հավաքականի դուռն ինձ համար փակ է»
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Newmag/summerfest-2024-ի շրջանակում հյուրընկալվել է Արտակ Ալեքսանյանին։ Մխիթարյանը նշել է, որ չի զղջում իր կայացրած որոշումների համար, այդ թվում Հայաստանի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու որոշման համար. «Ավելի լավ է այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Կարող եմ ասել՝ բոլոր այն որոշումների համար, որոնք կայացրել եմ թե՛ ֆուտբոլային կարիերայիս ընթացքում, թե՛ դրանից դուրս, չեմ զղջում: Որոշ մարդիկ կարող են ասել, թե կարող էի ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց կարծում եմ՝ ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել: Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է: Միանշանակ կասեմ, որ, ցավոք սրտի, հավաքականի դուռն ինձ համար փակ է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հարցազրույցից հետո Մխիթարյանն ինքնագրեր է բաժանել երկրպագուներին և լուսանկարվել նրանց հետ: