Ալեն Բարսեն ընտրվեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) այսօր ընտրեց Ալեն Բարսեին (Շվեյցարիա) Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում հինգ տարի ժամկետով՝ սկսած 2024 թվականի սեպտեմբերի 18-ից։ Ընտրությունների երկրորդ փուլում պարոն Բերսեթը հավաքեց 114 ձայն՝ տրված ձայների մեծամասնությունը։ Մյուս թեկնածուները՝ Ինդրեկ Սաարը (Էստոնիա) և Դիդիե Ռեյնդերսը (Բելգիա) հավաքել են համապատասխանաբար 85 և 46 ձայն։
Ալեն Բարսեն եղել է Շվեյցարիայի կառավարության անդամ 2012-2023 թվականներին, այդ ընթացքում երկու անգամ զբաղեցրել է Համադաշնության նախագահի պաշտոնը՝ 2018 և 2023 թվականներին: Որպես նախարար՝ Բարսեն ղեկավարել է Ներքին գործերի դաշնային դեպարտամենտը: Նախքան կառավարությանը միանալը, նա 2003-2011 թվականներին եղել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի անդամ և 2008-99 թվականներին նախագահել խորհրդարանի վերին պալատը։
Բարսեն քննադատության տարբեր տարիների և թեմաների բավականին հայտնի թիրախ է։ Մասնավորապես, լինելով առողջապահության համար պատասխանատու նախարար քովիդյան ժամանակաշրջանում արժանացել է տարատեսակ քննադատության ու մեղադրանքների, այդ թվում՝ որպես Շվեյցարիայի նախագահ՝ նրա գրասենյակը մեղադրվում էր շվեյցարական լրատվամիջոցներին Covid-19-ի համաճարակի միջոցառումների վերաբերյալ գաղտնի տեղեկատվության անօրինական արտահոսքի մեջ: Բարսեն Շվեյցարիայի ամենագունեղ քաղաքական գործիչներից մեկն է, վերջին շրջանում առավել հայտնի արտաամուսնական կապի համար։
Ստրասբուրգ, Ֆրանսիա