ԱրցախՄիջազգային

Տյուրքի խուսափողական, ոչինչ չասող արձագանքը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանակն վեհաժողովի ստրասբուրգյան նիստի հունիսի 25-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Տյուրքի ելույթում մեր տարածաշրջանի վերաբերյալ ոչ մի խոսք չհնչեց։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի առաջադրմամբ հանձնակատար դառնալու ուղին բռնած Տյուրքը ոլորտում գրեթե անհայտ թեկնածուներից էր։

Հարցերի հնարավորության ժամանակ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակ Արմեն Գևորգյանը հանձնակատարից հետաքրքրվեց․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և փոխընդունելի խաղաղ կարգավորման հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հայրենիք վերադարձի հարցն է։ Այս կապակցությամբ ուզում եմ հարցնել՝ տեղյա՞կ եք այս խնդրի մասին։ Իսկ ինչպիսի՞ն է Ձեր և ՄԱԿ-ի մոտեցումը՝ գերի ընկած հայերի ազատ արձակման համար անհապաղ լուծումներ գտնելու հարցում»։

Հանձնակատարն, ամենից առաջ, ոչ այնքան հասկանալի արձագանքեց․ «Ոչ, սա ակնհայտորեն և այն հարցերից է, որ զբաղեցնել է մեզ բոլորից, մասնավորապես անցյալ տարի Ադրբեջանից, Լեռնային Ղարաբազի տարածքից հայերի արտաքսումը, և մենք իրականում մի քանի առաքելություն ենք իրականացրել, մասնավորապես Հայաստան՝ բացահայտելու ավելին, թե ինչ տեղի ունեցավ նրանք հետ, և սա հարցին լուծում գտնելու համար Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր երկխոսության մաս է»։

Խոսքի այս հատվածում ակնհայտ է հանձնակատարի ընդհանրական արձագանքելու միտումը։ Այդուհետև Տյուրքը շարունակեց․ «Իհարկե, վերադարձի իրավունք կա։ Կա իրավունք ապահովելու, որ ունեցվածքը պետք է հարգվի և պաշտպանվի, և իսկապես կարևոր է, որ խաղաղության գործընթացը շարունակվի, ու դրա մի մասն էլ հաշվետվողականության ու անցումային արդարադատության հարցերն են»։

Ստրասբուրգ, Ֆրանսիա