Մշակույթ

Պետդեպն իր զեկույցում անդրադարձել է ուրարակիր Թովմաս Առաքելյանին․ Փաստինֆո

ԱՄՆ Պետքարտուղարությունը կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցում անդրադարձել է Տավուշի թեմի երիտասարդական կազմակերպության պատասխանատու, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Թովմաս ուրարակիր Առաքելյանին։ Պետդեպն նշել է, որ Թովմաս Առաքելյանը սոցիալական ցանցերում մեծ լսարան ունի և պարբերաբար անդրադառնում է աղանդավորական կազմակերպություններին։

«Ըստ ավետարանական «Կյանքի Խոսք» եկեղեցու առաջնորդների, իրենք շարունակում էր մնալ ատելության խոսքի և հայհոյանքի առարկա սոցիալական ցանցերի անանուն հաշիվների, ինչպես նաև ՀԱԵ առանձին հոգևորականների կողմից: Ենթադրյալ ատելության խոսքը, ներառյալ Ադրբեջանի հետ եկեղեցական կապերի մեղադրանքները, հայտնվել են սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում, ինչպիսիք են Telegram-ը, TikTok-ը, YouTube-ը և Facebook-ը:

ՀԱԵ հոգևորական Թովմաս Առաքելյանը, ով ներկայացված է սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում, ներառյալ ավելի քան 65 000 հետևորդներ ունի Instagram-ում, Instagram-ի իր հաշիվներում ունի «աղանդներ» կոչվող հատուկ բաժին, որտեղ պարբերաբար գրառումներ է հրապարակում գրանցված կրոնական փոքրամասնությունների կազմակերպությունների դեմ՝ հաճախ հիշատակելով «Կյանքի խոսքի»-ն։ Սեպտեմբերի 10-ին նա հրապարակել է մի գրառում, որտեղ մեղադրում էր «Կյանքի խոսք» քարոզիչներին «թուրքական օրակարգ» սպասարկելու մեջ: Նա գրել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «դարձել է Հայաստանի պատմության ամենավտանգավոր աղանդը։ Եվ շարունակում է իր մահվան երթը։ Ես մտածում էի, որ «Կյանքի խոսքը» չի կարող ավելի ստոր լինել: Չէ, նրանք շարունակում են զարմացնել»,-մասնավորապես ասված է զեկույցում։

Աղբյուր` Փաստինֆո