Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/globnews/public_html/wp-includes/functions.php on line 6114
Մտահոգություն gg ընկերության շուրջը տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ․ Մանթաշյանց - GlobNews
Քաղաքական

Մտահոգություն gg ընկերության շուրջը տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ․ Մանթաշյանց

«Մանթաշյանց» գործարարների միությունը մտահոգություն է հայտնում gg ընկերության շուրջ տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ:

«Մեր ակումբը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր ոլորտնրերում բիզնեսնի գործունեություն ծավալելուն, ներդրումներ անելու, նոր նախագծեր սկսելուն։ Այս համատեքստում ստիպցած ենք փաստել, որ gg ընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացներն ազդակ են տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունների համար առ այն, որ արդյունավետ տնտեսական գործունեություն ծավալելը կապված չէ միայն բիզնեսի իրականացման ընթացքում համապատասխան օրենսդրական սկզբունքների պահպանության հետ։ Այս հանգամանքը, բնականաբար, բացասաբար է ազդելու տնտեսական ոլորտի զարգացման, ընկերությունների գործունեության ու ապագա ծրագրերի վրա:

gg-ի ընկերության հետ կապված պետական մարմինների գործած քայլերը շատ բացասական են ընդունվել գործարար համայնքի կողմից։ Ընդ որում, թե՛ տեղական գործարարները, և թե՛ տարբեր երկրներում գործունեություն ծավալող մեր այլ գործընկերները հարցականի տակ են դնում Հայաստանում առհասարակ բիզնես գործունեություն ծավալելու արդյունավետությունը։

Խոսքը վերաբերում է տնտեսական ազատություններին և ազատ ու ուժեղ պետություն կառուցելու հիմնարար ու անքննելի արժեքներին։ Բիզնեսի նկատմամբ քննչական մարմինների նմանատիպ գործողությունները կարող են ընկալվել որպես ճնշում և բիզնեսների հիմնադիրների խոսքի ազատության սահմանափակում՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

Վերոնշյալից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել բիզնես միջավայրի զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը»