Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. Արմեն Գրիգորյան
Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հունիսի 7-ին արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմը պատրաստ է կառուցողական և ինտենսիվ աշխատել առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ։
«Գործընթացը բավականին դինամիկ է, երբեմն էլ առաջընթաց կա, բայց երբեմն` ոչ։ Մենք աշխատում ենք»,– ասաց Գրիգորյանը։