Ի՞նչ կա հունիսի 12-ից հետո և ի՞նչ օրակարգ ունեն ադրբեջանական արտահերթ ընտրությունները
Այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա «Սրբազան պայքար» շարժման հերթական հավաքը։ Շարժման տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ հավաքի ընթացքում քննարկելու են երկու կարևոր թեմա․
- 2024թ․ հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները,
- Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը։
Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, Հայաստանի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող հանդիպումների ընթացքում։