Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/globnews/public_html/wp-includes/functions.php on line 6114
Արաբկիրի թաղապետարանի 8 աշխատակիցների, այդ թվում 3 պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել - GlobNews
ՏնտեսությունՔաղաքական

Արաբկիրի թաղապետարանի 8 աշխատակիցների, այդ թվում 3 պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել

Քննչական կոմիտեն Արաբկիրի թաղապետարանի 8 աշխատակիցներին, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց, քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ է ներկայացվել, հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավ՝ 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Աբրահամյանը հայտնել է, որ քրեական գործերը վերաբերում են ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն հանցակցելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարվա ազատազրկմամբ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (Կաշառք ստանալը, կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կամ անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև տասը տարի ժամկետով, մեղադրվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք տալը իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) և 437-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառքի միջնորդություն, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ամկետով) նախատեսված հատկանիշներով։