Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ լսումներ
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ:
Լսումները տեղի կունենան հունիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում (Մ. Բաղրամյան 19)։
Հետաքրքրված անձանց խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/PsWQ1wfvrfqGnjwE6 , մինչև հունիսի 20-ը՝ ժամը 12։00-ը
ներառյալ։
Նախատեսվածից ավելի հայտերի դեպքում նախապատվությունը կտրվի նախապես գրանցված անձանց։
—
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ