Ամերիկայի գավաթ-2024-ը վերջինը կլինի Մեսսիի կարիերայում
Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությունը վերջինն է լինելու իր համար։ «Սա իմ վերջին Ամերիկայի գավաթի մրցաշա՞րն է: Այո, Ամերիկայի գավաթի, այո: Եթե խոսենք ԱԱ-2026-ին մասնակցելու մասին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, պետք է աստիճանաբար շարժվել։ Այս պահին ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի հաջորդ խաղարկությունը նախատեսված է անցկացնել 2028 թվականին։
Աղբյուրը՝ Armsport