Տնտեսություն

Միասնական տոմսային համակարգն ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից՝ այս սեպտեմբերի փոխարեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգմանը։ Նրա խոսքով՝ հետաձգումը կապված է իրենց խոստման հետ՝ 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո միայն համակարգը կմտնի ուժի մեջ. «Վստահեցնում եմ՝ բոլոր հնարավոր խոռոչները, որ առկա էին կառույցում, նոր համակարգը կչեզոքացնի, հաշվի առնելով այն, որ կանխիկի դրամաշրջանառություն այլևս չի լինելու»։

Տիգրան Ավինյանը նշեց նաեւ, որ շարժակազմերը պլանավորվում է ստանալ հոկտեմբերին. «Ձևակերպումներն իրականացնելու, գծեր մտցնելու և որոշակի տեխնիկական լուծումներ ապահովելու համար է առաջարկվել ժամկետը տեղափոխել հունվարի 1-ը»։