Արդյո՞ք Վրաստանը դեռևս շարժվում է եվրոպական հեռանկարի ուղղությամբ․ ԵԽԽՎ հարցադրումը վրացական իշխանություններին
Վրաստանի ներկայիս իշխանությունների, նաև իշխող կուսակցության հետևում կանգնած պլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի հասցեին ամենայն խստությամբ հնչեցին քննադատական խոսքեր ԵԽԽՎ հունիս 27-ի առավոտյան նիստում, երբ վեհաժողովը սկսեց քննարկել Վրաստանում ժողովրդավարության մարտահրավերների հարցը (Մեր նյութը փաստաթղթի մասին)։ Ժողովրդավարության մարտահրավերներ ասելով վեհաժողովում նախևառաջ դիտարկում են «Արտաքին ազդեցության թափանցիկության» կամ, ավելի հայտնի տարբերակով՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որ վերջերս ընդունվեց վրացական խորհրդարանում։
Մինչ հրատապ հարց կարգավիճակով խնդրի քննարկման ժամանակ ելույթները քննադատություն էին հնչեցնում ոչ միայն «օտարերկյա գործակալների» մասին օրենքի ընդունման առնչությամբ՝ որակելով այն որպես հետքայլ «Վրաստանի ժողովրդավարական և դեպի ԵՄ ուղուց»։ Վեհաժողովի դժգոհությունը վերաբերում էր նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, որոնք փաստացի սահմանափակում են ընդդիմության դերակատարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Եվս մեկ, վեհաժողովի համար խնդրահարույց հանգամանք էլ վերաբերում է «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության» մասին օրինագծին, որը գենդերային հավասարության առումով անհավասարակշիռ է և որով «քաղաքական մանիպուլյացիայի է ենթարկվում LGBTI-ֆոբիան՝ ընտրություններին ընդառաջ»։
Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են նախատեսված այս տարվա հոկտեմբերին։ Եվ այս հանգամանքն էր նաև ներկայացվում վրացական պատվիրակության ղեկավարի կողմից դեռևս երկուշաբթի՝ զեկուցյի քննարկումը առնվազն հետաձգելու առաջարկով։ Իշխող կուսակցության ներկայացուցիչ Գիվի Միկանաձեն հավաստիացրեց, թե Վրաստանի բնակչության շրջանում արվել է հարցում և մեծամասնությունը կողմ է եղել «ռուսական» օրենքին։
ԵՎ եթե ըստ Միկանաձեի ՀԿ-ները Վրաստանում «միջամտում են քաղաքականությանը, ֆինանսավորում կուսակցություններ», պա վրացի ընդդիմադիր պատվիրակները ստրաստբուրգյան նիստում զգուշացնում էին, թե «օրենքը Վրաստանը տանում է դեպի Ռուսաստան, փոխում երկրի զարգացման հեռանկարը»։ Ուկրաինացի պատվիրակ Օլեքսի Գոնչարենկոյի խոսքով էլ, տեղի է ունենում «Վրաստանի բելառուսացում»։
Ինչևէ, Վրաստանի հասցեին քննադատական խիստ դիտարկումներով և նշված օրենսդրական փաստաթղթերի փոփոխության առաջարկով վեհաժողովական բանաձևն ընդունվեց՝ պահպանելով խիստ, որ վրացահաճո ձևակերպումները։
Ստրաստբուրգ, Ֆրանսիա