Քաղաքական

«Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք». Բագրատ Սրբազան

«Դա անհրաժեշտություն է: Ոչ թե՝ հնարավոր է, թե հնարավոր չէ, այլ անհրաժեշտությու՞ն է, թե ոչ: Այս երկրորդ հարցադրումը մենք պետք է անենք: Ու եթե որոշել ենք, որ անհրաժեշտություն է, ուրեմն պետք է հասնենք մեր առջև դրված նպատակներին», — Սուրբ Աննա եկեղեցու մոտ այսօրվա հավաքում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդը։

Ըստ Բագրատ Սրբազանի, շարժումը ուրբաթ օրվանից մարզային հանդիպումների է գնալու։ Սրբազանը նաև առաջարկեց հինգշաբթի և ուրբաթ օրերին հանդիպումներ ունենալ Սուրբ Աննայի մոտ աշխատանքների ընթացքի մասին խոսելու համար։

Արձագանքելով վարչապետ Փաշինյանի՝ շարժման մարելու մասին հայտարարություններին, շարժման առաջնորդը նշեց․ «Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է։ Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, սա ազգային-ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով։ Իշխանության ծրագիրը Հայաստանը վերջնականապես տապալելն է, մեր ծրագիրն էլ ոչ միայն դա թույլ չտալն է, այլև իրենց հեռացնելն է»։